ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր, երբ օրակարգն արդեն ներկայացվել էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով հիշեցրեց, որ 1988թ․-ի փետրվարի այս օրերին Սովետական Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպվեց Սումգայիթի հայերի ջարդը։ Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով խորհրդարանի նիստերի դահլիճում լռության րոպե եղավ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ