35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։
Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատականը:
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ