Հայաստանը, փաստորեն, այն աստիճանի պրոբլեմ, խնդիր և հազարումի ցավ չունեցող երկիր է, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, կնոջ հետ, կարող է իրեն թույլ տալ թիկնազորքով կամ ոստիկանավաշտերով շրջապատված ֆռֆռալ, խաշած եգիպտացորեն, նույն ինքը՝ «կուկուռուզ» կրծել, Գյումրու կենտրոնում կարկանդակ, նույն ինքը՝ «պեռաշկի» կծել, անդարդ խնդալ և այլն: Հա, ու այդ ամենը նկարել, զետեղել համացանցում:
Դա էլ, երևի այն բանի համար, որ կիրակի օրով համացանցված հանրույթը ասել-խոսելու, տժժալ-ղժժալու բան ունենա: Ո՛չ թշնամական սպառնալիքներ կան, ո՛չ տնտեսական ու սոցիալական թնջուկված խնդիրներ, ո՛չ հազարավոր զինվորականների զոհվելու համար է պատասխանատու, ո՛չ Արցախի մեծ մասը թշնամուն զիջելու մեջ մեղք ունի, ոչ էլ՝ ՀՀ տարածքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր հանձնելու: Ի՜նչ է եղել, որ… Շրջափակված Արցախի բեկորները ռուսների վրա է թողել, Հայաստանի անվտանգությունը՝ եվրոպական դիտորդների, ինքն էլ Գյումրի է գնում, վայելում է կյանքը, պաշտոնը, «պեռաշկին», «կուկուռուզը»:
Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմանը, ապա օրերս իշխանական քարոզչությունն ու ոչ միայն իշխանականները խիստ ոգևորվել էին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, նույն ինքը՝ Հաագայի դատարանի որոշմամբ, որով մասամբ բավարարվել էր Հայաստանի պահանջը, այն է՝ պարտավորեցնել, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը: Դա մի 5 օր առաջ էր: Արժե՞ ասել, որ շրջափակումը չի դադարեցվել: Թերևս արժե, քանի որ շատերին թվացել է, թե՝ վերջ, «արդեն ճամփան բացեցին»: Հաագայի դատարանի այդ որոշումն, իհարկե, կարևոր է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Դրսում՝ բոքսի տանձ, ներսում՝ Քաջ Նազար: Իրեն հարգող ո՞ր երկրի ղեկավարը ի ցույց կդներ կռծած պեռաշկին ու իր երկրի զինանշանը՝ կողք կողքի: Սա մեզ՝ հպարտ քաղաքացիներ, դեգրադացնելու երկարաժամկետ ծրագրի մի փոքրիկ էլեմենտն է: Նայեք ու հպարտացեք: Ու հիշեք, թե 3-4 տարի առաջ պետական խորհրդանիշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ինչ սարքեց ՊԵԿ-ի խեղճուկրակ աշխատողի գլխին: