«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»
Ինչ պետք է անեմ ես եւ ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի
Արցախը կազմում է Հայաստանի մի մասը եւ մենք պարտավոր ենք այն պահպանել։ Մենք չկարողացանք պահել այն եւ ադրբեջանցիները գրավեցին Արցախը, իսկ Տիգրան Մեծը իր արյան գնով պահեց Հայաստանը եւ այն դարձրեց ծովից- ծով։ Երբ ես լսեցի, որ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, շատ տխրեցի եւ մի պահ պատկերացրի, որ ես Արցախից եմ ու արցախցի երեխաների հետ մնացել եմ Երեւանում եւ իմ աչքերից հոսեցին արցունքներ, որոնք ինձ հիշեցրին մեր քաջարի զինվորների թափած արյունը։
Ես մտածեցի, որ այնքան լավ կլիներ, որ ես էլ հնարավորություն ունենայի օգնել նրանց, բայց իրականում չէի կարող, քանի որ ընդամենը տասներկու տարեկան մի երեխա եմ, ով շատ է մտածում իր երկրի ապագայի մասին։
Կարդացեք նաև
Մեր հայուհիները պետք է մեր երկիրը շենացնեն եւ արու զավակներ ունենան, որոնք կկանգնեն թշնամու դիմաց եւ անվախ ֆիդայի կոչում ստացած կպահպանեն մեր երկիրը թշնամուց։ Ես կարծում եմ, որ մարդիկ Արցախին պետք է օգնեն ֆինանսապես, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Ես ոչ ֆիզիկապես, բայց հոգեպես Արցախի հետ եմ, քանի որ իմ քույրերը եւ եղբայրները այնտեղ են բնակվում։
Անահիտ ԱԹՈՅԱՆ