«Sputnik Արմենիա». Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Ստեփանակերտ–Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերսկսելու համար:
Ռուս խաղաղապահները Գորիսից հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածում անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններում` Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: