Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրու կենտրոնում՝ «Հավլաբար» ռեստորանի հետնամասում, այրվել է բնակելի տուն։
Տան միակ բնակչուհուն, որը 90-ամյա կին է, մարմնի տարբեր հատվածների 90-100 տոկոսով այրվածքներով, այրվածքային շոկով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին փոխանցեց, կրակների միջից հանված կինը վերակենդանացման բաժանմունքում է՝ արհեստական շնչառության տակ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Ի դեպ, Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը, լուսանկար հրապարկելով բռնկված հրդեհից մոխրացած տնից, բարձրաձայնել է անչափ լուրջ մի խնդիր։
Կարդացեք նաև
«Փրկարարների աշխատանքին խանգարում էր տարածքի անհարմար լինելը, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել, որպեսզի հնարավորինս ապահովվի հրշեջ մեքենաների մուտքը բնակելի թաղամասեր նմանատիպ դեպքերից խուսափելու համար»,-գրել է ավագանու անդամը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ