Ռուսաստանը կողջունի այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված կլինի հայ-ադրբեջանական կարգավորմանը և տարածաշրջանում գործակցությանը: Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Մեր շատ միջազգային գործընկերներ, այդ թվում նրանք, որոնք հեռու են տեղակայված այս տարածաշրջանից, կենդանի հետաքրքրություն են ցուցաբերում այն հարցին, որպեսզի նպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ առաջընթացին,- ասել է Լավրովը:
Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որպեսզի այստեղ տեղակայված բոլոր երկրները հնարավորություն ունենան բնականոն, փոխադարձ հարգանքի հիման, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել՝ ի շահ երկրների և ժողովուրդների»:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է մնալ արդիական թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ