«Ա1+». Մտրակ իշխանությունների ձեռքին՝ ցանկացած պատրվակով լռեցնելու քննադատական խոսքը։ Փորձագիտական շրջանակները այսպես են բնութագրում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։
Մասնագետները ձևակերպումները համարում են խնդրահարույց եւ վտանգավոր։ Ռազմական դրության ժամանակ Հայաստանում հնարավոր է մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակվի ինտերնետ հասանելիությունը, արգելափակվեն տարբեր կայքեր, սոցիալական ցանցեր, ինտերնետային հավելվածներ։
Առաջարկվում է օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոններ։
Մանրամասները `տեսանյութում