Ադրբեջանը միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ համաձայն Էներգետիկ խարտիայի պայմանագրի, որի շրջանակում Երևանից պահանջում է վնասի ֆինանսական փոխհատուցում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման համար»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ խոսքը 1991-2020թթ. ընթացքում նշված տարածքներում հիդրոէներգետիկ ռեսուրսների շահագործման մասին է: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ պնդման՝ այդ ընթացքում Հայաստանը «կառուցել է առնվազն 37 լրացուցիչ չարտոնված հիդրոէներգաօբյեկտներ Ադրբեջանի տարածքում, ավերել է եղած էներգետիկ ենթակառուցվածքները»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ