Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:
Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին:
Կարդացեք նաև
Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ՀՀ Ազգային ժողով