Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Ռուբեն Վարդանյանի կերպարը իմ համար շատ դրական է»

Փետրվար 27,2023 19:07

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում անդրադարձավ օրերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու՝ Արայիկ Հարությունյանի որոշմանը:

«Ասել ու հիմա նորից ասում եմ. Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում: Բայց նա դարձել էր սիմվոլ, մարդ, որը բարեկեցիկ կյանքից հրաժարվել, գնացել է Արցախ, եւ դրանից մարդկանց մեջ առաջացած ոգեւորությունը շատ կարեւոր էր: Երկրորդ. Արցախում երբեւէ նման գրագետ ղեկավար չէր եղել, որ տիրապետեր մի քանի օտար լեզուների, որ այդպիսի գրագետ հարցազրույց տար: Հարցազրույցի մեխը շատերը գուցե չեն հասկանում: Նա անընդհատ ասում է, որ Արցախը առանձին պետություն է: Այսինքն, նա շատ լավ հասկանում է, որ Արցախը եւ Հայաստանը նույնականացնելու արդյունքում Թուրքիան եւ Ադրբեջանը, որ հիմա ուզում են Հայաստանին դատի տալ իբրեւ իրենց գույքն այսքան տարի օգտագործել, եկամուտներ ենք ունեցել, որ օկուպացրել ենք իրենց տարածքները, ռեպարացիաներ, պահանջներ են ներկայացնելու: Ու դրանք միայն դրամական չեն լինելու: Դրանք լինելու են նաեւ տարածքային պահանջների ձեւով: Այդ ամենը Ռուբեն Վարդանյանը, որ թվում է, թե քաղաքական գործիչ չէ, այնքան գրագետ դրեց՝ հարցազրույցը վարողին մի քանի անգամ ասելով, որ Արցախը առանձին պետություն է: Իսկ սրանք հակառակն են անում, տանում են նրան, որպեսզի Արցախի անկախության իրավունքը չճանաչվի, մոռացվի: Որպեսզի Ադրբեջանն ավելի հիմնավոր պնդի, թե ինքնորոշման իրավունքի խնդիր չի եղել, մենք եղել ենք օկուպանտ: Արդյունքում, այս ամբողջ արհավիրքները իբր քիչ էին, դրան մի հատ էլ գումարվեն տարածքային նոր զիջումներ եւ միլիարդավոր դոլարների  տուգանքներ, որ սերնդե-սերունդ կվճարենք:

Հետեւաբար, Ռուբեն Վարդանյանի կերպարը իմ համար շատ դրական է, թեեւ նորից կրկնում եմ, ես նրան խորքային չեմ ճանաչում: Իսկ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին նորից կոչ եմ անում, որ նրանք շատ արագ սուր արձագանքեն, որովհետեւ իրադարձությունները շատ արագ են զարգանում:

Հիշո՞ւմ եք, երբ Աղավնոն ու Սուսն էին դատարկում ու մարդիկ իրենց նախկիններին արտաշիրիմում էին, ես հարցրեցի. լավ, հիմա Հայաստան եք բերում, իսկ հետո՞ ուր եք տանելու, երբ Հայաստանն էլ չլինի, հայրենիք չունենանք: Իսկ սրանք հիմա են ասում. ինչ հիշողություն, ամեն ինչ ջնջեք, էն ինչը հիշեցնում է մեր հերոսական անցյալը, ջնջեք»,- ասաց տիկին Նաիրան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728