Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Արտակ Բեգլարյան

Փետրվար 27,2023 18:13

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

35 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մեկնարկեց ադրբեջանահայության ցեղասպանությունը, որին տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնի տեղահանման:

Առ այսօր Ադրբեջանում շարունակվում և խորանում է հայերի հանդեպ ռասայական ատելության քաղաքականությունը, որի վառ դրսևորումներից է 2020թ. դաժանագույն պատերազմը, իսկ այժմ՝ Արցախի 78-օրյա շրջափակումը: Եվ այդ ատելության պետական քաղաքականությունը արձանագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից:

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար:

Քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունները չեն պատժվել պատշաճ կերպով, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են այդ ահավոր շղթայական հանցագործությունները՝ վտանգ ներկայացնելով քաղաքակիրթ աշխարհի համար:

Իսկ մեր անելիքը մեր հայրենիքում ամուր, միասնական ու արժանապատիվ կերպով ապրելն ու պայքարելն է, և արդարությունը վերջիվերջո կհաղթանակի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728