Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամին

Փետրվար 27,2023 18:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակությամբ նշել, որ երկկողմ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է նաև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը: Այդ առումով, կարևորվել են նաև Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված երկու բանաձևերն ու հնչեցված գնահատականները:

Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728