Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապատեղեկատվություն է». Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին՝ գրառման փաստերի ստուգման համար

Փետրվար 27,2023 15:27

Փետրվարի 25-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այնուհետև առցանց մամուլում, ցանցի օգտատիրոջ հրապարակմանը հղմամբ, տարածվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին առնչվող տեղեկատվություն, որն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Ֆեյսբուքի գրառման համար, օգտատիրոջը տրամադրվել է մանիպուլյատիվ և բացահայտ կեղծ տեղեկատվություն:

Գրառումն իրենից ներկայացնում է ՀայՓոստի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի անհարկի գովքը, երբեմն համեմվելով «Հայփոստ» ընկերության և նոր գլխավոր տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասին զրպարտությամբ, վիրավորանքներով, խեղաթյուրված տեղեկատվությամբ և գլխիվայր ներկայացված թվերով:

Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին՝ վերոնշյալ գրառման փաստերի ստուգման համար: Զրպարտությունը, ինչպես նաև վիրավորանքները պետք է ստանան իրավական ընթացք, ակնհայտ զրպարտություն և հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնության հիմքով:

«Հայփոստ» ՓԲԸ-ն առաջիկայում թվերով և փաստերով կներկայացնի իրականությունը:

«ՀայՓոստ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728