ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր իշխող ՔՊ-ական պատգամավորները դրական եզրակացություն տվեցին կառավարության առաջարկած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Ընդդիմադիրներն այս հարցի քննարկմանը չէին մասնակցում:
Այս փոփոխությամբ՝ «դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով»: Նախագծի արդյունքում, դատախազների աշխատավարձերը կբարձրանան՝ ըստ դրույքաչափերի:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ