Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեկ տարի է անցել, բայց հանրությունն այդպես էլ չունի տեղեկություն՝ ի՞նչ է անում արբանյակը»․ Գեղամ Մանուկյան

Փետրվար 27,2023 14:16

«2022թ․-ի մայիսին մեծ քարոզչություն եղավ, որ ՀՀ-ն արբանյակ է ուղարկել տիեզերք։ Մեկ տարի է անցել, բայց հանրությունն այդպես էլ չունի տեղեկություն՝ ի՞նչ է անում արբանյակը։ Այդքան մեծ քարոզչությունից հետո ե՞րբ կարող է հանրությունը տեսնել այդ արբանյակից լուսանկարներ»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեւորգ Մանթաշյան

Գեւորգ Մանթաշյանը պատասխանեց․ «Գնահատականներին չեմ արձագանքի։ Կարծում ենք, որ արբանյակի վերաբերյալ գործընթացները շատ հանրայնացնելու կարիք չկա՝ հայտնի պատճառներով։ Այսքանով սահմանափակվեմ։ Երբ արդյունքներ կլինեն, մենք կներկայացնենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»․ Հայաստանի առաջին արբանյակի արած լուսանկարները հրապարակվել են դեռևս երկու ամիս առաջ։ CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տրամադրել է արբանյակից ստացված լուսանկարներ, որոնք առաջնային ձևաչափով չեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728