Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կասենք՝ ով ինչ է արել, ինչի համար է արել, ով՝ ո՞նց է իրեն պահել, ով՝ որ օրհասական պահին ինչպես եւ ո՞ւր է եղել, սաղ կասվի». Վլադիմիր Վարդանյանը նախատեց Արծվիկ Մինասյանին

Փետրվար 27,2023 13:52

«Պարոն Մինասյան, ձեզ երկու տարի է՝ ոչ ոք չէր տեսնում: Երկու տարի է՝ ձեզ ուզում էինք ասենք՝ կարո՞ղ է գաք նիստի, գործ անեք: Հիմա եկել եք, մի հատ էլ մեղադրում եք նրա մեջ, որ մենք բավարար քանակի գնահատումը չենք անո՞ւմ: Իմ պարտավորությունները ես կատարում եմ ու գիտեմ ոնց եմ կատարում, պարոն Մինասյան ու եթե ձեր ձեռքը որոշ փաստաթղթեր են ընկել, որոնց վերաբերյալ դուք ունեք որոշակի դիրքորոշում, ձեր դիրքորոշումը լսվեց եւ ես ձեզ պատասխանում եմ՝ շատ բարի…»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսպես դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Ընդդիմության առաջարկները՝ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, կրկին չէին ընդունվել ու այդ առիթով կրկին բանավեճ ծավալվեց: Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ այս հարցերի վերաբերյալ ևս «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ լիագումար նիստում հատուկ կարծիք կներկայացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Վլադիմիր Վարդանյանը նաեւ տարակուսեց ու իր անձնական դիտարկումը բարձրաձայնեց, որը վերաբերում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտորի լիազորությունների մասով Արծվիկ Մինասյանի վերապահումներին. «Էդ ի՞նչ ծանր թեմա է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի համար, որ դարձել է քաղաքական քննարկման առարկա. ոչ վճարովի աշխատանք է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, էդ ինչի՞ է այդպիսի մեծ շահագրգռվածություն առաջացել ձեր ու ՀԿ-ների մոտ»:

Իր ելույթում արդեն Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմանն՝ ասելով՝ երբ առաջացավ Ակադեմիայի ռեկտորի հանելու հարցը որակավորման հանձնաժողովի կազմից, հարցրեցինք՝ կարո՞ղ եք բերել այն հիմնավորումները, որոնք այս եզրահանգման են բերել: Պատասխանը հետեւյալն էր՝ տեսականորեն հնարավոր է շահերի բախում, բայց եթե օրենքի աշխատանքի ընթացքում չի եղել այդպիսի դեպք, ինչի՞ է տեսական հնարավորություն առաջանում. կարո՞ղ է միջանձնային հարաբերությունների հարց է, քանի որ կա հրապարակային վեճ՝ Ակադեմիայի ռեկտորի եւ Դատախազության ներկայացուցիչների միջեւ: Արձագանքները՝ ինչ որ ես լսեցի դատախազության պաշտոնական ներկայացուցչի, հաստատեցին իմ մտահոգությունը, որ սա միջանձնային է, ոչ թե համակարգային»:

Պատգամավորն առաջարկում էր՝ հանել հարցի քննարկման հրատապ ընթացակարգը, հարցը հետաձգել՝ լրացուցիչ քննարկումների համար, քանի որ, իր դիտարկմամբ, նախկինում ՔՊ-ն այս հարցերի վերաբերյալ այլ մոտեցում էր որդեգրել, իսկ հիմա հերոսաբար փորձում են ապացուցել, որ այն ժամանակ սխալ էին: Նրա առաջարկը իշխանական կողմը մերժեց:

Վլադիմիր Վարդանյանն էլ իր ելույթում ասաց, որ ՔՊ-ի կողմից իր քաղաքական պարտականությունները կատարել-չկատարելն Արծվիկ Մինասյանը չի կարող գնահատել, դա անելու է հանրությունն՝ առաջիկա ընտրություններում. «Կասենք՝ ով ինչ է արել, ով ինչի համար է արել, ով՝ ո՞նց է իրեն պահել, ով՝ որ օրհասական պահին ինչպես եւ ո՞ւր է եղել, սաղ կասվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728