Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի մրցույթի մասին

Փետրվար 27,2023 13:11

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ի վերջո ե՞րբ է կայանալու Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի՝ արդեն տեւական ժամանակ ձգձգվող ընտրությունը, նաեւ հիշեցրինք, որ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը՝ ասելով, որ իր նախագահության ընթացքում չի կարողացել պարզել, թե ով է կառավարման խորհրդի նախագահը, իրեն չի տրվել որեւէ կանոնադրություն, հրաման, թուղթ, որի վրա գրված լինեին իր պարտականություններն ու իրավունքները։

«Ներկա պահին կատարվում է բուհի կառավարման խորհրդի փոփոխություն՝ Երեւանին թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, կառավարման նոր խորհրդի նախագիծը շրջանառվում է։ Այնտեղ, ինչպես ինքներդ էիք, նշել, հրաժարական էր եղել։ Հենց խորհրդի կազմը լրացվի, անմիջապես հետո՝ օրենքով սահմանված կարգով կհայտարարվի ռեկտորի մրցույթ»,- Aravot.am-ին փոխանցեցին նախարարության լրատվականից։

Հիշեցնենք, որ ռեկտորի պարտականությունները ներկայումս կատարում է Լիլիթ Արզումանյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր։ Տիկին Արզումանյանը www.1in.am-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն արժանի փոխարինող չկա։

Այդ պաշտոնի հավակնորդներից մեկը սցենարիստ Սառա Նալբանդյանն է, որն Aravot.am-ի հետ զրույցում հաստատել էր, թե մասնակցելու է մրցույթին։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728