Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է արել՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին։ Նա նաև հիշատակել է Խոջալուի (Իվանյան) դեպքերի ժամանակ սպանվածներին։
«Հարգանքով հիշում եմ 1988թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ և ապահովեն արդարությունը։
«Առերեսումը բացելու է երկու ժողովուրդների խաղաղության դուռը»,- շեշտել է նա։