Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։ Գեներալ-մայորը 2013 թվականին ծանր վիրավորվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպ ժամանակ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում