Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարել է նախարարության միջնորդությունը

Փետրվար 27,2023 11:45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդությունը։

«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորն արդեն իսկ ունեցել կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը մարված չէ։ Դատավոր Նախշքարյանն Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաեւ՝ հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը եւ դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի կանոնների խախտում»,– ասված է որոշման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728