Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին

Փետրվար 27,2023 10:33

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728