Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան Վազգեն Թևանյանը Ալեքսանդրիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր։
Վազգեն Թևանյանը եզրափակչում 8։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին, իսկ մինչ այդ՝ մեկնարկային գոտեմարտում, 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։
Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ նրան մաղթելով նորանոր հաղթանակներ։
Արարատի մարզպետարան