Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսել Հայաստանի մասին՝ երաժշտությամբ եւ գինով

Փետրվար 27,2023 12:30

Երաժիշտ Սոնա Շաբոյանը տարիներ շարունակ թե՛ երաժշտության, թե՛ գինու միջոցով է խոսում Հայաստանի մասին: Նա ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետեւ կրթությունը շարունակել Գերմանիայի կոնսերվատորիայում, այդտեղ էլ ավարտել է ասպիրանտուրան:

Սոնան հետագայում հաստատվել է Շվեյցարիայում, հանդես եկել մի շարք համերգներով, թողարկել ձայնասկավառակ: Նա հիմնադրել է նաեւ Heres մշակութային հիմնադրամը, որից հետո Heres wine-ը՝ համադրելով մշակույթն ու գինին։

Երաժիշտը հավաստիացնում է, որ գինով ու երաժշտությամբ ամենուր պատմում է իր հայրենիքի մասին, ինչ վերաբերում է HERES անվանմանը, ընդգծում է, որ այն լատիներենից թարգմանաբար նշանակում է ժառանգություն, իսկ թե՛ երաժշտությունը, թե՛ գինին, Սոնայի խոսքով, մաս են կազմում հայկական ժառանգության: Այս տարի մարտի 30-ից ապրիլի 6-ը Ցյուրիխում լինելու է գարնանային գինու մեծ փառատոն՝ Expovina Primavera-ն, որտեղ Հայաստանը եւս ներկայացված է տարբեր ընկերություններով: Սոնան ուրախ է, որ այլ երկրների դրոշների կողքին կլինի նաեւ Հայաստանինը։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
25.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728