Ես` Գարիկ Աղասյանս (ծնված 1993 թ.), ողջ գիտակից կյանքս ներդրել և շարունակելու եմ ներդնել հասարակական կյանքի զարգացման գործում: Նախ` հիմնադրելով «Հայի Բռունցք» ՀԿ-ն, հետագայում` «ՄարքՄեդիա» կրթական կենտրոնը` այսօր իմ փորձառությամբ նպաստել եմ ՀՀ-ում և Արցախում շուրջ 650 ակտիվ քաղաքացիների վերապատրաստմանը, անձամբ իրականացրել եմ շուրջ 350 նախագիծ: Երկար տարիների հասարակական ոլորտի փորձառությունս, հասարակական կազմակերպության ստեղծման, զարգացման հմտություններս, իմ պրոֆեսիոնալ սեմինարավարի գիտելիքները պատրաստ եմ ներդնել Արցախի բոլոր դպրոցներում` իմ հեղինակային սեմինարների անցկացման համար. «Ներդրումներ հանուն համայնքային զարգացման», «Աշխատակազմի կառավարում», «Ինչպե՞ս գրել դրամաշնորհային ծրագիր», «Ինչպե՞ս ստեղծել հասարակական կազմակերպություն»: Նպաստելով հասարակական ոլորտի զարգացմանը` մենք կստեղծենք սեփական հողում արարելու և պայքարելու դրական մոտիվացիա, միջազգային կառույցների հետ երկխոսելու հնարավորություն, մեծ ծավալով աշխարհի ուշադրությանը արժանանալու շանս, ստարտափային գաղափարներից մինչև գյուղատնտեսություն և մշակույթ կարող են զարթոնք ապրել հասարակական ճանապարհով: Մենք նաև ունենք հատուկ «Տաղանդների բացահայտում» նախագիծ, որի ընթացքում միանշանակ տաղանդավոր արցախցիները կունենան բացահայտվող գործիչներ: Փորձը ցույց է տալիս, որ հասարակական ակտիվությունը նպաստում է քաղաքական համերաշխությանը, առողջ դատողությանը և աշխատասիրության բարձրացմանը, իսկ հասարակական թիմերի առկայությունը հզորացնում է համայնքը, պետությունը: Ես պատրաստ եմ պարտվել այս մրցույթում, բայց ակնկալել համապատասխան թույլտվությունը Արցախի դպրոցներում իմ գիտելիքներով հանդես գալուն թե´ մանկավարժների, թե´ աշակերտների շրջանում: Իմ առաջարկը իրենից չի ենթադրում անձնական շահեր. սա իմ ներդրումն է իմ Արցախում:
«Ներդրումներ հանուն համայնքային զարգացման»
Հեղինակային նախագիծ, նախատեսված դպրոցականների, կամավորության մեջ առաջին քայլերը իրականացնողների համար։ Դասընթացի նպատակն է դրական օրինակների և պրակտիկ գիտելիքների հիման վրա աշակերտների մոտ բարձրացնել կամավորության արժեքը, նպաստել կամավորական աշխատանքների մեկնարկին։ Այս սեմինարը ՀՀ -ի մի շարք դպրոցներում իրականացվել է (Երևանի թիվ 61, Արամուսի միջնակարգ, Երևանի թիվ 69 դպրոցներ և այլն):
«Աշխատակազմի կառավարում»
Կարդացեք նաև
Հեղինակային պրոֆեսիոնալ վերապատրաստման նախագիծ աշխատավայրերում թիմային ոգու բարձրացման, կոնֆլիկտակայունության, խնդիրների պատճառահետևանքային կապի բացահայտման, խոչընդոտների հաղթահարման, առաջնորդության, համընդհանուր շահի գերակայության վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված է ուսուցչական կոլեկտիվների, ինչպես նաև համայնքային ենթակառուցվացքների համար։
«Ինչպե՞ս գրել դրամաշնորհային ծրագիր»
Հեղինակային նախագիծ, որը մի քանի խնդրի է ուղղված․
1․ձևավորել առողջ հասարակություն, հանրային մտքի զարգացմամբ
2.տարբերակել դրական և բացասական ֆոնդերին, կարողանալ հաշվարկել համագործակցային ռիսկերը
3․Միջազգային կառույցների հետ երկխոսելու, խնդիրները, առաջարկները ճիշտ մատուցելու հմտություն
4.Սեփական գաղափարները կյանքի կոչելու համար, ներդրումների ապահովման հմտություններ։
Դասընթացը իրականացվում է 2021թ. հունվարի 8-ից, ՀՀ ի Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների համար։
«Ինչպե՞ս ստեղծել հասարակական կազմակերպություն»
Հեղինակային նախագիծ, որի նպատակն է, իրավական և պրակտիկ գիտելիքների փոխանցում, հասարակական ոլորտում կառույցներ ստեղծելու նպատակ ունեցող շահառուներին։ Դասընթացը փուլային նկարագիր է, ողջ գործընթացի համար, ինչպես նաև ենթադրում է հետագա ակտիվ համագործակցությունների մեկնարկ:
Վերջում
Այսօր, մեղմ ասած, անմխիթար մեդիա տիրույթը, քաղաքական շահերից բխող տարբեր վարկած-հորդորները, լիովին ապակողմնորոշել են մեր հայրենակիցներին, կորցրել մարդկանց անվերապահ վստահելու ցանկությունը։ Նման քննարկումները, ապաքաղաքական հանդիպումները, պրակտիկ և հիմնավորված գիտելիքները կստեղծեն առողջ միջավայր, վերլուծական մտքի զարթոնքի համար։ Ցավոք գերքաղաքականացված հասարակությունները դադարում են մասնակցել խնդիրների լուծմանը, նրանց համար բոլոր խնդիրները ունեն քաղաքական ձևակերպումներ, իհարկե կարելի է գրել հրաշալի գյուղատնտեսական, բարձրագույն տեխնոլոգիական կամ մշակութային նախագիծ, բայց կարծում եմ մեր առաջնային պայքարը պետք է լինի հասարակությանը գերքաղաքականացվածությունից հետ բերելը, և նրանց մասնակցության ապահովումը խնդիրների լուծմանը։
Գարիկ ԱՂԱՍՅԱՆ
Հրաշալի ու հեռանկարային է թե` կրթության և թե մշակույթի ոլորտներում , նման գաղափարները գործող կամ թե ապագա շատ են պետք երիտասարդներին , Շնորհակալություն Ձեզ ։