Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնում կայացավ իրանական «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրվել է Իրանի «Թանդիս» թատերական խմբի կողմից։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համեդ Շեյխին է։
Ինչպես տեղեկացանք ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի, ներկայացման պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանից` ներկայացման մեջ ընդգրկված են նաև հայ դերասաններ։
Կարդացեք նաև
«Սա հրաշալի հնարավորություն է հայ-իրանական մշակութային միասնական ամուր կամուրջ ունենալու համար,-նշեց մեր զրուցակիցը` ավելացնելով,-Հաճելի էր աշխատել այս թատերախմբի հետ։ Ընդհանրապես ինչ կապված է արվեստի հետ` մի այլ հաճույք է, բայց նաև մեծ պատասխանատվություն», – եզրափակեց Լիլիթ Մովսիսյանը։
Երաժշտական ձևավավորումը՝ Բաբաք Յավար և Սամուել Ջաֆարի փուր։
Ներկայացման մեջ ներգրավված դերասաններն են՝ Համեդ Շեյխի, Սամուել Ջաֆարի փուր, Սաղար Բեհնամ, Ալի Ասադիան, Սեփիդեհ Սաիդի Նիյա, Իլվաշ Յազդանփանահ, Մոհամմադ Ջեբռայիլի, Նվեր Պետրոսյան, Մարիամ Մելիքյան,Վարդուհի Էլբակյան,Անահիտ Կարապետյան, Նարե Ավագյան, Լիլիթ Մովսիսյան:
«Թանդիս» խումբն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում հովանավոր Ֆաթեմեհ Աբդոլռահիմիին՝ խմբի ձևավորման օրվանից Թեհրանի լավագույն թատրոններում 22 ներկայացումների և ՀՀ-ում «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման հարցում ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ