Սոֆիայում ավարտվում է բռնցքամարտի Ստրանջայի 74-րդ ավանդական միջազգային մրցաշարը։ Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամ՝ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը եւ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակչում ոսկե մեդալի համար մենամարտելու իրավունք են նվաճել։ Նրանց երկուսին էլ ծանր պայքար է սպասվում։
Համբարձում Հակոբյանը կիսաեզրափակչում իռլանդացի Կեյլին Կասիդուին պարտության մատնելուց հետո վճռորոշ մենամարտում ուժերը չափելու է աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի Ռոբի Գոնսալեսի հետ։ Իսկ Դավիթ Չալոյանը նախավերջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով բրազիլացի Աբներ Ջունիորի նկատմամբ՝ հանդիպելու է Տոկիոյի օլիմպիական խաղերի եւ 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բակհոդիր Ջալալովին։
Հայաստանի եւս երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը արժանացել են բրոնզե մեդալի։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ