Վահագն Ռաշը Ներկայացրել է «Թափառական» (Միայն դու չտխրես) երգը և տեսահոլովակը։ Երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է։
Վահագնը ներկայացրեց, թե ինչպես ու ինչու որոշեց այն կատարել։
«Համավարակի ժամանակ, երբ օնլայն հարթակներում կենդանի համերգներ էի կազմակերպում, իմ հետևորդներից մեկը առաջարկեց կատարել Հախվերդյանի հենց այս երգը, այն ինձ համար շատ անծանոթ թվաց, քանի որ հենց հեղինակը երբեք չէր կատարել։ Սակայն երբ լսեցի Նարինե Հարությունյանի կատարումը, միանգամից տեղափոխվեցի մանկության տարիներ` տատիկ-պապիկիս տուն»,-նշեց նա:
Կարդացեք նաև
«Երգը քաղցր հուշ է այդ տարիներից ու շատ հարազատ էր, սակայն չգիտեի, որ հեղինակը հենց Ռուբեն Հախվերդյանն է։ Որոշեցի խոսել հեղինակի հետ ու ստանալ թույլտվություն այն կատարելու համար։ Ստանալով նրա համաձայնությունը՝ սկսեցինք գործիքավորման պրոցեսը, որը կատարեց իմ լավ ընկեր Վահան Նահապետյանը։ Երգը վերջնական տեսքի բերեց հնչյունային ռեժիսոր Սերգեյ Գասպարյանը։
Ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ այն պետք է ունենա հոլովակ` սիրային ու աշնանային մոտիվներով։ Մարիամը երբ ներկայացրեց սյուժեն, հենց առաջին կերպարը, ով անցավ մտքովս, Անի Խաչիկյանն էր։ Տղայի կերպարին Մարիամը ընտրեց` Սեբու Թորիկանին։
Իսկ թե ի՞նչ ստացանք վերջնական արդյունքում` թող գնահատի մեր սիրելի հանդիսատեսը և ունկնդիրը»,-հավելեց Վահագն Ռաշը:
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ