Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են․ Մեսրոպ Եսայան

Փետրվար 25,2023 23:44

Իրավաբան Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը նայեցի, փաստորեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են, ստիպված են եղել պատշաճ կատարել իրենց պարտականությունները, ինչից տվյալ շրջանակներում սկսել է դժգոհություն առաջանալ Վարդանյանի անձի նկատամամբ:

Ասում է` ես աշխատում էի Սարդարապատի ռեժիմով, նկատի ունի արտակարգ ռեժիմով, իսկ Արցախում նախարարներ կան, որ տեղեկանալով՝ Արայիկ Հարությունյանը տեղում չէ, աշխատանքի չեն գնում և այլն:
Վստահ եմ՝ Վարդանյանին ազատելու կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է եղել` տեղի արտոնյալ շրջանակների դժգոհությունը, որը Արայիկ Հարությունյանը բավարարել է հոգուտ իր անձնական, խմբային և ի վնաս Արցախի շահերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728