Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության քաղաքացիական աշխատակից, հրաձիգ Ա.Գ․-ն կասկածվում է Հայուհու հրապարակում (գյումրեցիներին առավել հայտնի է Չուլոչնի անվամբ) գտնվող «Կոնվերս» բանկի մասնաճյուղից գումար հափշտակելու մեջ։
Ինկասացիայի կողմից բանկին գումար փոխանցելուց հետո հաշվել են, որ 1 միլիոն 100 հազար դրամ պակաս է, տեսախցիկների զննությունից հետո ոստիկանությունը հիմնավոր կասկած է ունեցել Ա․Գ․-ի նկատմամբ․ նա առնչություն ունի գումարի տեղափոխման հետ։
Այս մասին մեզ տեղեկացրեց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել։
Մեր տեղեկություններով, Ա․Գ․-ն այս պահին ոստիկանության Կումայրի բաժնում է, հարցաքննվում է։
Կարդացեք նաև
Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք նաև ոստիկանությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ