Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնալիճ գյուղի Նաիրյան փողոցի 7-րդ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին, մարվել՝ 12:33-ին: Այրվել են բնակարանի (35 քմ) նախամուտքը, հյուրասենյակը, խոհանոցը և պատշգամբը՝ գույքով, ընդհանուր մոտ 25 քմ:
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն