Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 25,2023 17:57

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին:
Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով:

Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի:

Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ:

Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում` պետնախարարի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է:

Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարարին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց` Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»:

Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728