Թուրքիայում երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժեր ու հետցնցումներ գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ին 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։
Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ:
Փետրվարի 20-ին 6.4 մագնիտուդ հզորությամբ ևս 1 երկրաշարժ էր գրանցվել Հաթայ նահանգում, որն արդեն ավերվել էր նախորդ երկրաշարժից: Այս երկու երկրաշարժներին հաջորդել են շուրջ 8 հազար հետցնցումներ:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ երկրաշարժերից մահացած քաղաքացիների թիվը վերջին հրապարակված տվյալներով կազմում է 43.556:
Ավերվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր, գյուղական տներ ու հասարակական նշանակության շինություններ:
Թուրքիայի քաղաքաշինության նախարարության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 164 հազար շենք-շինություններ ավերված են կամ ենթակա են շտապ քանդման: