Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին մասնակցելու համար փետրվարի 22-25-ը Վիեննա են գործուղվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, ընդդիմությունից՝ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նախօրեին՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին «Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ՀԿ նախագահ, հակահայ Թուրալ Գյանջալիեւը 2 անգամ հակահայկական կեղտոտ ելույթ է ունեցել, որին իշխանականները չեն արձագանքել՝ ապացուցելով, որ հարկատուներիս հաշվին իրենք միայն վոյաժների են մեկնում։ Միայն Լիլիթ Գալստյանն է հակադարձել նրան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: