Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 24,2023 23:35

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին հարցերին՝ նշելով:

«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթի շրջանակում։

Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության դրսևրումը միջազգային դատարանին` իրենց տարաձայնությունները կարգավորելու համար:

Նա հիշեցնում է, որ Դատարանի որոշումները պարտադիր են և վստահ է, որ Կողմերը կիրականացնեն վճիռները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- պնդել է խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728