Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազգությամբ քուրդ քույրերը փորձել են ապօրինի հատել Հայաստանի պետական սահմանը

Փետրվար 24,2023 23:15

Ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացիներ 54-ամյա Մուհսիմա ու 48-ամյա Շահջան Թուներները Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռք բերելով պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող՝ իրենց  կենսորոշիչ տվյալներով եւ լուսանկարներով Թուրքիայի Հանրապետության նմուշի կեղծ անձնագրեր,  Իրանի Իսլամական Հանրապետությունից խմբի կազմում, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ փորձել են  հատել ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստան։

Մուհսիմա եւ Շահջան Թուներները քույրեր են։ Նրանք հաշվառված են Թուրքիայի Հաքարի վիլայեթի Յուկսեկովա գյուղի Գյունգյուր թաղամասի տներից մեկում։ Մուհսիմա Թուները ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Փոքր քույրը՝ Շահջանը ամուսնացած չի։  Ըստ մեղադրանքի՝ քուրդ քույրերի կողմից դիտավորությամբ  իրականացվող  հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ սահմանային վերահսկողության ժամանակ՝  բռնվել են  սահմանային «Մեղրի» անցակետում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։

«Դատալեքս» -ից տեղեկանում ենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախնական դատալսումների ժամանակ,  մեղադրյալներ Մուհսիմա Թուները եւ Շահջան Թուները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով: Մեղադրյալները հայտարարել են, որ ներկայացված մեղադրանքները իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքների հետ, միջնորդությունները ներկայացրել են կամավոր, մինչեւ միջնորդությունները ներկայացնելը խորհրդակցել են պաշտպանի հետ եւ գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետեւանքները:

Հանրային մեղադրողը չի առարկել արագացված վարույթ կիրառելուն։ Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճռով  Մուհսիմա Թուներն ու Շահջան Թուները մեղավոր են ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 325 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)   եւ 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  (հանցափորձ՝ պետական սահմանն ապօրինի հատելը՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների կատարման մեջ։

Դատարանը նրանց դատապարտեց ազատազրկման՝ 3 տարի 14 օր ժամկետով, բայց «ՀՀ քրեական օրենսգրքի»  84 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձեւով նշանակված պատիժը դատարանը պայմանականորեն չկիրառեց` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728