Այսօր դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։
Նա զրուցեց տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստեց ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:
Դեսպանն իր խորը մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն