«Փառք Գարեգին Նժդեհին», «Փառք հայ զինվորին», «Փառք հայոց բանակին», «Փառք Արցախին»,-այս վանկարկումներով Ազգային ժողովրդավարական բևեռի երթի մասնակիցները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը։
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում ԱԺԲ-ն բողոքի ցույց կազմակերպեց Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, իրենք խորհրդանշական կերպով «գրողի ծոցն են ուղարկում» պուտինյան ռեժիմին։ Անեծքներ հնչեցրին նաև ռուսական կայսրության հասցեին, որը սպանել է Ռոբերտ Աբաջյանին, հազարավոր հայ տղաներին, Արթուր Մկրտչյանին, Բեկորին, հալածել Պարույր Սևակին ու Չարենցին, փակել է հայկական եկեղեցիները։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ