Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ` Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Աննա Մարտիկյանը։
Նա Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն է, «Ծովահայեր» ծրագրի հեղինակն ու վարողն է։
«Ծովահայերը» հանրային ռադիոյի ամենաինքնատիպ ծրագրերից է, այստեղ բացահայտվում է աշխարհի տարբեր ծովերում ու լճերում հայկական ջրասույզ ժառանգությունը, անդրադարձ է կատարվում նաև հայ հանրությանը քիչ հայտնի հայկական ծովագնացության պատմությանը։
Աննա Մարտիկյանը 10 տարի աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունում։
Կարդացեք նաև
Նա նաև Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է։
Աննա Մարտիկյանն անկուսակցական է, ամուսնացած չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ