Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա է օրենսդրական խնդիր, կան հակասություններ նաեւ որոշ ենթաօրենսդրական ակտերի՝ Կառավարության որոշումների հետ»

Փետրվար 24,2023 23:45

Հարցը ծագել է գործնական դաշտից՝ համայնքների խոշորացման արդյունքում, երբ համայնքային ենթակայության մի շարք ընտանեկան բժշկության գրասենյակների տնօրենների գործունեության հետ առաջացել է օրենսդրական խնդիր: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում նշվում է, որ համայնքային ենթակայության առաջնային օղակի տնօրենն այլ վճարովի աշխատանք չի կարող իրականացնել, սակայն «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքի համապատասխան հոդվածի ենթաօրենսդրական ակտով տրված է բացառություն, որտեղ նշված է, որ բժիշկը կարող է նաեւ տնօրենի աշխատանքը կատարել. ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փետրվարի 24-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ:

Նրա խոսքով` առկա է օրենսդրական խնդիր, կան հակասություններ նաեւ որոշ ենթաօրենսդրական ակտերի՝ Կառավարության որոշումների հետ:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման հետեւանքով մարզերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ գյուղական ամբուլատորիա, ընտանեկան բժշկության կենտրոններ, պոլիկլինիկաներ, որոնց մի մասը մնացել է պետական ոչ առեւտրային կազմակերպություն, իսկ մյուս մասը վերածվել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության, նրանց կարգավորումները տարբեր են, այնինչ պետք է դաշտը լինի միասնական եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված:

Քննարկմանը մասնակցել են Առողջապահության ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանը, ի պատասխան Նարեկ Զեյնալյանի հարցի, տեղեկացրել է, որ մարզային առաջնային օղակի հետ կապված գործում է միասնական մոտեցում: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առաջնային օղակը պետք է տրվի համայնքներին, քանի որ համայնքներն ունեն նախատեսված բյուջե ՀՈԱԿ-ների մասով:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի կարգի հետ կապված կան  խնդիրներ. անհրաժեշտ է հստակեցնել մրցույթի մասնակիցների պահանջները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը տեղեկացրել է, որ  լավագույն փորձն արձանագրվում է ՀՈԱԿ-ներում: Նրա խոսքով, երբ հստակեցվեն, թե որ լիազորություններն են անցնում համայնքներին, իրավական դաշտը կհամապատասխանեցվի գործող իրականությանը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ Նարեկ Զեյնալյանն արձանագրել է, որ երկու նախարարությունները համամիտ են, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում ավելացվի, որ այս ոլորտը կարգավորվում է «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728