Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գասպարյան․ «Ադրբեջանին Զելենսկին շնորհավորեց, որովհետև Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը»․ «Հրապարակ»

Փետրվար 24,2023 21:30

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է․ «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու ենք Ուկրաինային սատարում՝ Հայաստանի դարդերը թողած, խոսվում է այն ֆեյք տեղեկությունների մասին, որի համաձայն՝ Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր է տվել, և այլն և այլն, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինան ոչ մի ֆոսֆորային ռումբ չի տվել Ադրբեջանին, այդ մասին խոսել է անգամ Զելենսկին: Բոլորովին վերջերս նույն Ուկրաինան ԱՄՆ-ից ֆոսֆորային և կասետային ռումբեր էր խնդրում, սակայն ԱՄՆ-ն մերժեց: Ստացվում է, որ Ուկրաինան անգամ իր համար չունի նման զենք»։

Հարցին՝ «Իսկ ֆոսֆորային ռումբեր որտեղի՞ց է ձեռք բերել Ադրբեջանը», պատասխանել է․ «Ռուսաստանից, էլ որտեղի՞ց: Նույն այդ ֆոսֆորային ռումբերով Ռուսաստանը ռմբակոծում էր Մարիուպոլը: Ֆոսֆորային ռումբեր ունի Ռուսաստանը և հենց նա էլ Ադրբեջանին փոխանցել էր այն: Ուկրաինան ոչ մի ֆոսֆորային զենք չի տվել Ադրբեջանին, դա հայտարարվել է պաշտոնապես: Ոչ թե ունեն, չեն տվել, այլ անգամ Ուկրաինան իր համար չունի այդ ռումբը»։

Հարցին էլ՝ «Բայց նույն Ուկրաինան տարբեր կերպ աջակցություն է հայտնել Ադրբեջանին, անգամ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին», Վահե Գասպարյանը պատասխանել է․ «Ադրբեջանին Զելենսկին շնորհավորեց, որովհետև Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Այն, որ Ուկրաինան Ադրբեջանին շնորհավորեց, դա Հայաստանի վարած կրեմլահպատակ քաղաքականության արդյունքն է: Այն, որ Արցախի 7 շրջանները գրավյալ տարածքներ էին, այդ մասին մենք ինքներս ենք ասել: Այ եթե մենք ասեինք, որ Արցախն օկուպացված է, կա անգամ Ազգերի լիգայի որոշում և որ մենք պահանջում ենք Արցախի դեօկուպացիան, այդ ժամանակ նույն Զելենսկին Ադրբեջանին չէր շնորհավորի»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժոռա Գրիգորյան says:

    Որ սրանք անհասկանալի պրոյեկտ են՝ շատերն են համակարծիք։ Սկսում եմ հակվել Հախվերդյան Ռուբոյի կարծիքի կողմը՝ ռուսական կգբ-ի ագենտները շատ են սրանց մեջ։ Լսեք, թե ինչով է արդարացնում Զելենսկու շնորհավորանքները ազերիներին։ Իսկ որ ուկրանացի կամավորները դեռ առաջին պատերազմում կռվում էին ազերիների կողմից մեր դեմ՝ դա ինչո՞վ կարդարացնես։ Ու կգբ-ի մայորի օֆիցիալ կոչւմ ունեցող արա պապյանի պես էլ չի հասկանում, թե ինչ է “տարածական ամբողջականությունը” միջազգային իրավունքի տեսանկյունից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728