Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ենք հասնել խաղաղության, եթե Արցախը ճանաչված չէ․ պատասխանը կա»․ Ալվինա Գյուլումյան

Փետրվար 24,2023 21:55

«Գործող իշխանության համար վերարտադրվելու հիմք հանդիսացավ «խաղաղության դրոշակ» բարձրացնելը։ Աշխարհն էլ այս իշխանությանն ընդունում է որպես խաղաղության կողմնակցի։ Ասում են՝ մենք գնում ենք խաղաղության։ Այստեղ մեծ հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք հասնել խաղաղության, եթե Արցախը ճանաչված չէ։ Պատասխանը կա»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Պատասխանը տրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի 1984թ․-ի 21-րդ նստաշրջանում ընդունված՝ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի առաջին հոդվածի վերաբերյալ ընդհանուր դիտողություններում․ 8-րդ եզրափակիչ կետում ընդգծվել է, որ ինչպես ցույց է  տվել պատմությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքը եւ այդ իրավունքի իրագործումը նպաստում է պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության կայացմանը եւ միջազգային խաղաղության ու փոխըմբռնման ամրապնդմանը։ Սա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկի հետեւությունն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել»,-նշեց Ալվինա Գյուլումյանը։

Նա շեշտեց, որ կան մի շարք այլ միջազգային փաստաթղթեր, որոնք Հայաստանը պարտավոր է օգտագործել Արցախի հարցում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728