Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև զինվորականի հարազատները։
Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը: Հուշամրցաշարին մասնակցեցին 35 աշակերտ՝ Իջևանի և Այգեհովիտի դպրոցներից։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ