«ՀՀ-ում եւ Արցախում թիմային պայքարի մեջ մտնելու ժամանակը չէ։ «Իշխանիկ» խաղալու ժամանակը չէ։ Ցավոք, չկա այդ գիտակցումը, որ մեր շուրջը թշնամիներ են, որոնց նպատակը մեր ոչնչացումն է»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։
«Այն, ինչ եղավ, ներշնչվեց ՀՀ-ից։ Հուսամ՝ սա չի շարունակվի, որովհետեւ գոյաբանական պայքարի առաջ ենք»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ