Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարդանյան նախագիծը» չաշխատեց. Բայրամով

Փետրվար 24,2023 20:30

«Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, իսկ դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջը հանուն ապագայի: Այս համատեքստում մենք խոսել ենք Ղարաբաղում ապրող էթնիկ հայ բնակչության` ադրբեջանական հասարակության մեջ սոցիալական, տնտեսական և քաղաքական վերաինտեգրման մասին»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով` իրենք առաջին իսկ օրվանից ասում են, որ պատրաստ են խոսել հայ բնակչության հետ, և անգամ եղել են դրական արդյունքներ: «Բայց այն մարդը, որ եկավ Ղարաբաղ (նկատի ունի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին- խմբ.), չի կարող մեզ համար լինել բանակցության կողմ: Այն մարդիկ, որոնք կանգնում էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատի»,- ասել է նա:

Բայրամովը հավելել է, որ Հայաստանը երկար տարիներ «անօրինական կերպով բնակեցրել է օկուպացված տարածքները այլ երկրների հայերով»: «Ուստի Վարդանյանի և այդ մարդկանց միջև ոչ մի տարբերություն չկա: Նա որևէ կապ չունի Ղարաբաղի հետ»,- ասել է Բայրամովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728