«Այդ որոշումը հաղթանակ է ՀՀ-ի համար, բայց, ցավոք, Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ խուսափում է նման որոշումները կատարելուց։ Լինելով միջազգային կառույցների անդամ՝ չի կատարում պահանջները, եւ այդ անգործությունը կամ դիտավորությունը հետեւանք չեն ունենում»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը։
«Հնարավոր է ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի բարձրաձայնումը։ Կամ սանկցիաներ են կիրառվում՝ միջազգային պարտավորությունների կատարումից զերծ մնալու համար։ Ադրբեջանի պարագայում դիտավորյալ չկատարումը հետեւանք չի ունենում։ ՄԱԿ-ի ԱԽ-ում, կրկնեմ, հարցը կարող են բարձրաձայնել միջազգային կառույցները եւ սանկցիաներ կիրառել»,-հավելեց Գոհար Մելոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ