«1920-ի հենց փետրվարի 24-ին Ազգերի լիգան կայացրեց իր պատմական որոշումը, որով հաստատեց Արցախի և Նախիջևանի պատկանելությունը մայր Հայաստանին։ Սա երկրորդ առիթն է, որ մենք այսօր որոշել ենք հավաքվել»,- քիչ առաջ Ազատության հրապարակում Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակում ԱԺԲ-ն բողոքի ցույց է կազմակերպել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ թույլ չեն տալու, որ Ամուլսարը բացվի ու հայտարարեց․ «Ապագան լինելու է կանաչ երկիր։ Ուզում եմ շեշտել՝ մեկընդմիշտ պիտի հասկանանք՝ չկան առանձին բնապահպանական, գյուղատնտեսական, պաշտպանական, կրթական, մշակութային և առողջապահական հարցեր։ Չկա Ամուլսարի հարց՝ առանձին։ Կա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թայֆայից օր առաջ հրաժարվելու հարց։ Այս հարցի շուրջ է, որ մենք բոլորս պետք է միավորվենք, քանի որ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Բնապահպաններ, եկեք այստեղ, ձեր տեղն այստեղ է, քանի որ Ամուլսարի ապագան որոշվում է այստեղ՝ Նիկոլի հեռացման միջոցով»։
Կարդացեք նաև
Հանրահավաքի ժամանակ ծածանվում էին «Պուտինն՝ ընդդեմ քաղաքակրթության», «Ամուլսարը՝ թուրքական ծրագիր», «Դեօկուպացիա, դեբլոկադա» կարգախոսներով պաստառներ։
Հանրահավաքից հետո բողոքի ցույցի մասնակիցները ջահերով երթով կընթանան դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ