Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չնայած ՀՀ իշխանությունը մտադիր չէ, բայց Արցախի միջազգային ճանաչման գործընթաց հնարավոր է սկսել»․ Սուրեն Սարգսյան

Փետրվար 24,2023 19:30

«Այս իշխանության արտաքին քաղաքականության օրակարգում չկան Արցախի հետ կապված հարցերը, եւ սա բարդացնելու է Արցախի միջազգային ճանաչման ցանկացած գործընթաց։ ՀՀ-ն նման ցանկություն չունի»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հասնելու գործընթաց, այնուամենայնիվ, կարելի է եւ հնարավոր է սկսել․ «Հենց ԱՄՆ-ն ամենացայտուն օրինակն է, որտեղ Արցախի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցված է։ Նոր հնարավորություններ կան։ ԱՄՆ-ի մեկ տասնյակ նահանգներ ԼՂ-ի ճանաչման փաստն ունեն։ Բացի այդ, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կարելի է գործընթաց սկսել։ Մեծ թվով հայամետ կոնգրեսականներ ունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728