«Որքան հասկանում եմ՝ առաջնահերթ ՀՀ ղեկավարի պահանջն է եղել Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, եւ դրան միացել է Ադրբեջանը։ Այդ հրաժարականն առաջնահերթ ՀՀ վարչապետի եւ Ալիեւի միասնական ծրագիրն էր, որ դնեն կառավարելի մարդու, որ Արցախը վերջնականապես կորցնի սուբյեկտայնության մասին քննարկումները»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Արեւմուտքի պահանջն այն է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախի խնդիրը դուրս է գալիս։ ՀՀ-ի այս ղեկավարությունը մեզ տանում է լուրջ ցնցումների»,-հավելեց Ստեփան Դանիելյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ