Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մանուել Մանուկյան 

Փետրվար 24,2023 17:59

Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի։

Ես Մանուելն եմ, 27 տարեկան, ապրում եմ Հայաստանում, ծառայել եմ Արցախում և մասնակցել երկու պատերազմների, վիրավորվել եմ, այժմ հաշմանդամ եմ, իմ ընկերները զոհվել են կողքիս, իմ հրամանատարները զոհվել են, բայց ես պատրաստ եմ կրկին զենք վերցնել և կռվել Հանուն Արցախի։ Այն հարցը թե ինչ պետք է անեմ ես Արցախի համար՝ կռվեմ, այն հարցը թե ինչ պետք է անի իմ սերունդը Արցախի համար՝ կռվի։

Մարդկանց պիտի ամեն օր բացատրել, որ Արցախի հարցը չի լուծվի հեշտ ճանապարհով և կեղծ խաղաղության թեզերով, միայն արյունով ու քրտինքով կարող ենք լուծել այդ հարցը, ինչպես արել են՝ Վազգենը, Աշոտ Մինասյան (Երկաթը), Սերյան Օհանյանը, Ասկոլկան, Պետոն, Դուշմանը, Մուշը, Վանը, Արտակը, Շաքարյան Սերգեյը, Կիրակոսյան Հայկը և այսպես կարող եմ հազարավոր անուններ թվարկել։

Արցախ պաշտպանելը դա միայն շարադրություն գրելով չի,հարցազրույց տալով չի, երգերով չի, լեզվով խոսքեր ասելով չի, փող ունենալով չի, իհարկե դրանք շատ կարևոր բաներ են, բայց ամենակարևորը դա զենք վերցնել և տղամարդավարի կռվելն է։

Արցախը պաշտպանելու համար պետք են մեզ ողջ մնացած մեր բոլոր հրամանատարները, ովքեր իրապես կռվել են և գիտեն ինչ է պատերազմը։

Մինչև մենք տղամարդավարի չկռվենք, մեզ ոչ մեկ չի օգնի։

Պետք է սեր և միասնություն, պետք է ազատվել պառակտիչներից և դավաճաններից։

Թշնամու վրա հույս դնողները և նրա հետ համագործակցողները ամենամեծ թշնամին են Արցախի։

Եթե կա Արցախում մարդ, ով ունի մեծ ռեսուրս, ուժ, կապեր, բայց չունի փորձ ռազմական ոլորտից, պատերազմի դաշտից, զենքից, խրամատից ուրեմն պիտի համագործակցի և առաջ բերի այդ ամենից հասկացող մարդկանց՝ փորձառու գեներալների, սպաների, շարքայինների։

Հաղթելու համար պետք է առաջինը՝ Ռազմական ոլորտի ղեկավար և Դիվանագիտական ոլորտի ղեկավար։

Արցախին կռվող տղերք են պետք։

Արցախը պաշտպանելու երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր կան։

Այսօր քանի որ Արցախը շատ ծանր վիճակում է, ավելի կարևոր է քննարկել կարճաժամկետ ծրագրերը։

Կարճաժամկետ ռեալ ծրագիրը՝ Արցախի ողջ բնակչությունը զինելն է, և ամեն օր՝ և՛ հոգեբանորեն և՛ ֆիզիկապես կոփել։ Պետք է մարզել մարդկանց, ստեղծել հատուկ ջոկատներ, տարբեր ճանապարհներով մեծ քանակությամբ զենքեր տեղափոխել Արցախ և 300 սպարտացիների օրինակով պատրաստվել պատերազմի։

Երբեք չի լինի խաղաղություն, եթե չպատրաստվենք պատերազմի։

Պետք է ազատվել բոլոր դավաճաններից՝ զենքի միջոցով։

Առանց քրտինքի և արյունի ոչ ոք չի կարող կանգնեցնել արնախում, գազազած թշնամուն։

Պետք է նաև Արցախի հետ զուգահեռ Հայաստանում ստեղծել կռվող տղաների ջոկատներ, ովքեր որպես մահապարտներ ամեն վայրկյան պատրաստ կլինեն հասնել օգնության Արցախի բնակիչներին։

Հայաստանում պետք է ստեղծել ռազմական խմբեր, որոնք կենթարկվեն, Արցախում ապրող և Արցախի համար ամեն ինչ անող նվիրյալ առաջնորդին։

Պետք է ստեղծել փորձառու կամավորների գնդեր, որոնք նախկին զինվորականներ են, շարքային զինվորներ, փորձառու սպաներ։

Ի վերջո՝ ի՞նչ պետք է անեմ ես Արցախի համար: Այլ պատասխան չկա, միայն՝ կռվեմ, կռվեմ՝ հոգով, լեզվով, մտքով, սրտով և ամենակարևորը՝ ֆիզիկապես։

Իմ սերունդը նույնպես, պիտի տեսնի ինձ ու իմ նմաններին և կռվի, եթե ես միայն ասուլիս տամ, նամակներ գրեմ, լավ խոսքեր ասեմ և չկռվեմ, ուրեմն ինձ չեն հավատա, չեն վստահի իմ ետևից չեն գա։ Մեր հերոսները գործով էին առաջնորդում, կռվում էին և դրա համար Արցախ ազատագրեցինք։

Արցախի հարցը լուծելու համար, պետք է օգնել և համախմբել Արցախի համար կռված տղերքին, գնահատել և հարգել այդ տեսակին, սերունդներին սովորեցնել և դաստիարակել այդ տղերքի օրինակով։ Ոչ թե գնահատել «ճղած շալվարով», փաբերում խմող, իրենց պապաների փողերով տժացող, այլ՝ սահմանում կռվող տղերքին։ Կռվածին պետք է գնահատել՝ գործով, ոչ թե միայն լեզվով։

Արցախ սիրողը նախ պիտի Արցախի համար ծառայի և կռվի, սա պիտի լինի Արցախ սիրելու պայմանը։

Նա ով խաղաղ ճանապարհ կառաջարկի, ուրեմն Արցախի վերջնական կործանման է գնում։ Չկա խաղաղություն, քանի թշնամին իր վրա չի զգացել՝ հարված, ուժ, չի խաղաղվելու բարբարոս թշնամին, միայն պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա, պետք է՝ կռվենք, կռվենք, կռվենք։

Այս ամենը գրում է ձեզ կռվի ամենադաժան հարվածները իր մաշկի վրա զգացած և ամեն տառ գրելուց կռվի հետևանքից առաջացած վնասվածքների ցավը զգացող տղա։ Այս ցավերի մեջ անգամ, ես պնդում եմ և վստահ եմ, որ միակ փրկությունը կռվելով է լինելու։

Կռիվ, պայքար, հաղթանակ:

Մանուել Մխիթարի ՄԱՆՈՒԿՅԱՆ

27 տարեկան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728